Լավագույն կրթական համակարգ ունեցող պետությունները՝ ըստ բրիտանացիների
Ֆինլանդիան, Հարավային Կորեան և Հոնկոնգը գլխավորում են աշխարհի ամենահաջողված կրթական համակարգ ունեցող քսան պետությունների առաջին հորիզոնականները, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Ճապոնիան ու Սինգապուրը, Մեծ Բրիտանիան վարկանիշային սանդղակում գրավում է վեցերորդ տեղը, իսկ Ռուսաստանը առաջին քսան պետությունների շարքում գտնվում է ամենավերջին հորիզոնականում: Այս մասին հղում անելով «Pearson» բրիտանական կրթական կազմակերպության ուսումնասիրությանը` հաղորդում է «BBC» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, պետությունների կրթական համակարգերի վարկանիշը գնահատվել է 2006-2010թթ.-ի ընթացքում աշակերտների ավարտական գնահատականների միջազգային թեսթավորման միջոցով, ինչպես նաև տվյալ պետությունների վիճակագրական տվյալների հիման վրա, օրինակ՝ հաշվի առնելով համալսարան ընդունվող երեխաների ընդհանուր քանակը:
Վարկանիշային աղյուսակը կազմողներից Մայքլ Բարբերի խոսքերով, ամենահաջողված կրթական համակարգ ունեն այն պետությունները, որտեղ ուսուցչի կարգավիճակը բարձր է և գոյություն ունի զարգացած կրթական մշակույթ:
Վարկանիշային սանդղակում կրթական համակարգերի «միջակ» վարկանիշ ունեն ԱՄՆ-ն, Գերմանիան և Ֆրանսիան, իսկ ամենացածր ցուցանիշներ գրանցել են Մեքսիկան, Բրազիլիան և Ինդոնեզիան:
Ուսումնասիրություններ անցկացնելով այն երկրներում, որտեղ կրթության մոդելը եղել է առավել հաջողված, ուսումնասիրության հեղինակները եկել են եզրակացության, որ կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցները կարևոր են, սակայն շատ ավելի կարևոր է կրթական մշակույթը: Մասնագետների դիտարկմամբ, կրթության նկատմամբ հասարակության վերաբերմունքը շատ մեծ դեր է խաղում: Այդ առումով, ասիական պետությունների բարձր ցուցանիշները ցույց են տալիս, թե որքան մեծ արժեք ունի կրթությունը ծնողների աչքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա