«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը կկառավարի Երվանդ Զախարյանի դուստրը
«Երևանի «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվելու «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ– ին։ Վերջինս պատկանում է նախկին քաղաքագետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը։
Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
Այս կապակցությամբ թերթը մեկնաբանություններ է խնդրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահի դուստր Գայանե Զախարյանից: Նա ընդամենն ասել է, որ չի կարող պատասխանել ոչ մի հարցի։ Թերթը տեղեկացնում է, որ Գայանե Զախարյանը բժշկուհի է աշխատում հենց այդ նույն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում: