«Ոչ ճարտարապետները, բժիշկները, գինեկոլոգները» արդեն կարող են գիշերները հանգիստ քնել… Հրապարակով զբաղվելու են «պրոֆեսիոնալները»
«20 տարի է ոչ ճարտարապետները, այլ` բժիշկները, գինեկոլոգները և այլն, գիշերները չեն քնում ու երազում են Հանրապետության Հրապարակում Լենինի արձանի տարածքում ստեղծագործությամբ զբաղվեն, նախագծեր են ներկայացնում: Բացի այդ, այն այլևս, կարծես, Հանրապետության Հրապարակը չէ, այլ վերածվել է տրանսպորտային խաչմերուկի, մարդիկ իրենց կոմֆորտ չեն զգում»,- այս խնդիրները լրագրողների հետ հանդիպման ժամանակ մատնանշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` ապա անցավ դրանց լուծման տարբերակներին:
Քաղաքապետարանը վճարելու է 5 ճարտարապետական խմբի, որոնք երեք ամսում պետք է ներկայացնեն նախագիծ, որով լուծում կտրվեն խնդիրներին: Նա, բացի վեր թվարկած խնդիրներից, առանձնացրեց ևս երեքը. «Ճարտարապետական խնդիրները առկախված են մնացել` թմբուկի հարց, Ազգային պատկերասրահի լուծում, ԱԳՆ-ի փոխարեն հյուրանոց է լինելու: Հարապարակից երևացող բազմաթիվ սիլուետներ խաթարում են հրապարակի միասնականությունը»:
«Այդ պրոֆեսիոնալ մարդիկ պետք է լուծումներ առաջարկեն»,- ասաց նա:
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ բոլոր անհրաժեշտ փաթեթները պատրաստ են, առաջիկա 5-10 օրվա ընթացքում հայտարարություն կլինի: Ճարտարապետական խմբերին վճարելու է Երևանի քաղաքապետարանը` Երևան հիմնադրամից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները