Քարերի սիմֆոնիա. Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը
Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է Գառնու Քարերի սիմֆոնիայի տեսանյութը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրավության վարչությունից:
Նշենք, որ բնապահպան ակտիվիստները տեսանյութ են տարածել, որտեղ պարզ երևում է` ինչպես են ինչ-որ մարդիկ Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի քարերը կոտրում, պոկում-հանում, տեղաշարժում:
Տեսագրությունը կատարվել է նոյեմբերի 26-ին առավոտյան ժամը 9:12-ին: Տեսանյութում նշվում է, որ գյուղացի բանվորները կոտրում են «Քարերի սիմֆոնիա»-ի սյուները, ցած են նետում, դասավորում են, որպեսզի հետո բեռնատարը գա և տանի դրանք:
«Ի դեպ, Գառնու տարածքում կան մի քանի օլիգարխի առանձնատներ, որոնց կառուցման համար օգտագործված շինանյութ հանդիսացող քարը ակնհայտ հուշում է ոչ վաղ անցյալում իր՝ բնության հուշարձանի մաս կազմելու մասին: Մինչ ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավիրում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին (հանցագործն) է անցել գործի՝ հանուն իր անձնական կամ հերթական օլիգարխի շահի», -ասված է հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
Ո՞վ է Քարերի սիմֆոնիան վերածում Ջուղայի գերեզմանոցի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները