Հայաստանն այս տարի ավելի շատ հումանիտար օգնություն է ստացել
Այս տարվա ինն ամիսների ընթացքում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 802.7 տոննա ապրանքներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 18.2 մլրդ դրամ կամ 45.9 մլն. դոլար: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում հանրապետություն ավելի քիչ հումանիտար օգնություն է մուտք գործել` 45. 5 մլն դոլարի:
Նման թվեր է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը` վկայակոչելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալները:
Ծառայությունից մանրամասնում են, որ ստացված օգնության 26.1%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 28.0%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.6%-ը` մանածագործական իրերը, 9.4%-ը` սարքեր և ապարատները, 6.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 20.2%-ը` մնացած ապրանքները:
Առավել շատ հումանիտար օգնություն Հայաստանը ստանում է Չինաստանից /32.1 տոկոս/, այնուհետև` ԱՄՆ-ից /22.1 տոկոս/, ԵՄ անդամ երկրներից` 21.5 տոկոս, ԱՊՀ անդամ երկրներից` 1 տոկոս, որից 0.7 տոկոսը` Ռուսաստանից:
Նշենք, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում կենդանական ծագման որևէ հումանիտար օգնություն Հայաստանը չի ստացել, մինչդեռ 2011-ի նույն ժամանակահատվածում Հայաստան էր բերվել 307.2 հազար դոլարի կենդանական ծագման ապրանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա