Մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի
Կառավարությունն ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ։ Որոշմամբ կջեռուցվի ևս երկու դպրոցի շենք, որոնց համար նախկինում գումար չէր հատկացվել։
Ինչպես տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքում ներկայումս լայնամասշտաբ ծրագրեր են իրականացվում բոլոր հանրակրթական դպրոցները ջեռուցման շրջանում համապատասխան լոկալ համակարգերով ապահովելու նպատակով։ Փաստացի աշխատանքների իրականացման արդյունքում առաջացած խնայողությունների հաշվին էլ նախատեսվում են լոկալ ջեռուցման համակարգերով ապահովել 2 դպրոցի շենքերը։
Ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է Երևան քաղաքի բոլոր չջեռուցվող կրթական, մշակութային, նախադպրոցական հաստատությունները և գրադարանները ջեռուցման համակարգերով ապահովելու ծրագրեր, մասնավորապես նախորդ 2 տարիների ընթացքում իրականացվել են Երևան քաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները ջեռուցման լոկալ համակարգերով ապահովելու ծրագիրը, ինչպես նաև ներկայումս ավարտին են մոտենում հանրակրթական դպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքները։
Քաղաքապետի խոսքերով՝ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Երևան քաղաքում չջեռուցվող դպրոցներ չեն լինի, որի արդյունքում դպրոցներում դասապրոցեսը կգործի առանց խաթարումների:
«Այսպիսով, մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի», - շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ դրանով իսկ կկատարվի ՀՀ նախագահի հանձնարարականը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա