Տարոն Սողոմոնյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հուրախություն հայ երկրպագուների, առաջին իսկ փուլում հայ բռնցքամարտիկ Տարոն Սողոմոնյանը, ով հանդես է գալիս 56 կգ քաշային կարգում, 18:12 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկ Նասրադին Մամեդովին:
Առաջին ռաունդն ավարտվել է մեր բռնցքամարտիկի հաղթանակով` 7:5 հաշվով, 2-րդ ռաունդում գրանցվել է ոչ-ոքի` 5:5 հաշիվ, իսկ 3-րդ ռաունդում Սողոմոնյանը մրցակցին հաղթել է 6:2 հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում