«ԱրմենՏել»-ն ավելացրել է ներցանցային խոսակցական ժամանակը` «Ազատ Շփում» և «Զրո» սակագնային փաթեթներում
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ներցանցային խոսակցական ժամանակի ավելացման մասին, որը հասանելի է բաժանորդներին «Ազատ Շփում», «Ազատ Շփում 2000» և «Զրո» կանխավճարային սակագնային փաթեթների շրջանակում:
Այժմ, «Ազատ Շփում», «Ազատ Շփում 2000» սակագնային փաթեթների բաժանորդներին 1000 և 2000 րոպեների փոխարեն ամսեկան հասանելի կլինի 3000 րոպե բջջային ներցանցային խոսակցական ժամանակ` հաշվեկշիռը 4500 դրամ լիցքավորելու դեպքում: «Զրո» սակագնային փաթեթների բաժանորդները 3000 դրամ հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում ամսեկան կստանան 1500 րոպե բջջային ներցանցային խոսելաժամանակ` նախկին 700 րոպեի փոխարեն:
«Շարունակաբար բարելավելով առաջարկությունների ցանկը բջջային բաժանորդների համար «ԱրմենՏել»-ը ձգտում է իր հաճախորդներին տրամադրել հարմարավետ և մատչելի սակագնային փաթեթներ: «Ազատ շփում» սակագնային փաթեթների տեսականին մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում սկսած 2008 թ-ից, երբ առաջին անգամ գործարկվեց այս փաթեթը: Մենք բարելավում եք այս սակագնային փաթեթի պայմաններն` ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին, ինչպես նաև Beeline բջջային ցանցում խոսելաժամանակի ավելացման խնդրանքին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ կանխավճարային համակարգի «Ազատ Շփում» և «Զրո» սակագնային փաթեթների մյուս պայմանները մնացել են անփոփոխ: Սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: