Վաչե Գաբրիելյանը հոգնել է իր պաշտոնից
«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից։ Ընդ որում, նրան ոչ թե պատրաստվում են պաշտոնանկ անել, այլ, ըստ թերթի աղբյուրների, ինքն է ցանկանում թողնել Ֆինանսների նախարարությունը։ «Չի բացառվում, որ նա կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ, որտեղ մինչև ֆինանսների նախարար նշանակվելը զբաղեցնում էր ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը։ Սակայն առավել հավանական է, որ կադրային փոփոխությունը հետաձգվի նախագահական ընտրություններից հետո։ Թե ով կփոխարինի Գաբրիելյանին, դեռևս որոշված չէ։ Չի բացառվում, որ այդ պաշտոնը զբաղեցնի ներկայիս տեղակալներից որևէ մեկը»,– գրում է թերթը։