ՀԱԿ-ում ԲՀԿ-ի ու Գ. Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լ. Տեր-Պետրոսյանն ու Լ. Զուրաբյանը
Ըստ Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած «168 ժամ»-ի աղբյուրների` ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչներն անհամբեր սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, կհայտարարի, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաև միասնական մեկ թեկնածուով հանդես գալու հեռանկարից սարսափած ՀԱԿ-ի անդամները կարծում են, որ դա կլինի իրենց միակ փրկությունը, և ՀԱԿ-ը կխուսափի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը սատարելու հեռանկարից։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Զուրաբյանը: