Թուրքիան մտադիր է ԱՄՀ-ի միջոցով ազդել ԵՄ-ի վրա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Եվրամիություն-Թուրքիա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին:
Ըստ «Սաբահ» (Sabah) օրաթերթի` վարչապետ Էրդողանը նշել է, թե Եվրամիության հետ հարաբերություններում, որպես ազդեցության գործիք, իրենք օգտագործելու են Թուրքիայի աճող կշիռը «Արժույթի միջազգային հիմնադրամում» (ԱՄՀ):
«Թուրքիան դարձել է ԱՄՀ-ի 20-րդ ամենամեծ անդամ պետությունը: Այդ կազմակերպությունում եղած մեր քվոտան 1 տոկոսով աճել է: ԱՄՀ-ի ղեկավարությունում մեր ազդեցության աճի միջոցով ազդելու ենք Եվրամիության վրա»,- ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա