ԱԺ պատգամավորների առաջարկություններով կառավարությունը պետբյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացրել է 1 մլրդ 200 մլն դրամով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը` Ազգային Ժողովի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքում խորհրդարանականներից ընդհանուր առմամբ ստացվել է 406 առաջարկություն: Հարցադրումները հիմնականում վերաբերել են տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների ավելացմանը, ինչպես նաև եղել են ընդհանուր բնույթի հարցադրումներ, որոնք վերաբերել են սոցիալ տնտեսական քաղաքականությանը:
Մասնավորապես, ըստ նախարարի, խորհրդարանականներն առաջարկել են պետբյուջեի եկամուտներն ավելացնել 136 մլրդ դրամով, ծախսերը` 411 մլրդ դրամով` սուբսիդավորման, սոցիալական և մշակութային ոլորտներին հատկացվող գումարներն ավելացնելու նպատակով: Առաջարկվել է նաև տնտեսության ճյուղերում ֆինանասավորումն ավելացնել 44 մլրդ, իսկ աշխատավարձերի մասով` 76 մլրդ դրամ:
«Քննարկվել են առաջարկությունները ՀՅԴ-ի, «Ժառանագության» և ՀԱԿ-ի ամենաակտիվ գործիչներից մեկի` Հրանտ Բագրատյանի հետ: Արդյունքում` կառավարությունն ամբողջովին կամ մասնակի ընդունել է առաջարկներից 67-ը, 51%--ին տրվել են պարզաբանումներ, ընդունելի չի համարել 137 առաջարկություն»,- նշեց Վ.Գաբրիելյանը:
Ըստ նախարարի` առաջարկների հիման վրա պետբյուջեի նոր նախագծում կան եկամուտների գծով կատարված փոփոխություներ, մասնավորապես, 177 մլն դրամով ավելացվել են հարկային մուտքերը, որը պայմանավորված սուբսիդիաները հարկելու վերաբերյալ նոր օրենքով:
Նշվեց նաև, որ պետբյուջեի նախագծով եկամուտները և ծախսերն ավելացվելու են 1 մլրդ 200 մլն դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա