Քաղաքագետ. 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը` հաղթական հանգրվան
1989 թ. դեկտեմբերի 1-ի կայացված որոշումն արցախյան շարժման ընթացքում կատարված առաջին քայլն էր, մի կողմից ինքնուրույն պայքարի մեկնարկ էր, մյուս կողմից հաղթական հանգրվան: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Հայազն» միության անդամ Արմեն Աղայանը:
Նշենք, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում կայացրին, որով ամրագրվեց ԼՂ-ի միացումը Հայաստանին:
«Հաճախ, երբ ասում են ինքնորոշման իրավունք, բոլորը հասկանում են Արցախում հանրաքվե անցկացնելու իրավունք ստանալն է, սակայն ինքնորոշման իրական իրավունքն իրացվել է այդ թվում հենց այս որոշմամբ ու դրան հաջորդած պատերազմական գործողություններով»,- ասաց քաղաքագետը:
Սակայն, ըստ նրա, այդ ժամանակ ղարաբաղյան շարժման ղեկավար մարմինը աստիճանաբար սկսեց հետ կանգնել այդ նպատակներից. «Վերնախավը վախենում էր` կապված անկախ Հայաստանի նկատմամբ դրսևորվող ճնշումներից, և գլխացավանքներից հեռու մնալու համար անկախության հանրաքվեի ժամանակ արդեն հոգ տարավ, որ Արցախը դրան չմասնակցի, որպեսզի Արցախը առանձին հռչակի իր անկախությունը»:
«Հայազն» միության կենտրոնական վարչության անդամ Արմեն Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ թեև այդ որոշմամբ Հայաստանն ու Արցախը վերամիավորվում էին, բայց արցախցիները զրկված են հայաստանյան հանրապետական ընտրություններին մասնակցելու, ընտրություններում իրենց թեկնածուներին առաջարկելու պարզագույն իրավունքից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան