Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները
Այսօր հայտնի են դարձել մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի: Այս մասին հայտնում են Orange Արմենիայի մամուլի ծառայությունից:
Մրցույթին ներկայացված 540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.
• Դիզայն և հարմարավետություն
http://www.britfilms.am/
http://www.bang2joom.com/
http://www.helloads.am/
http://www.art-armenia.am/
• Նորարարություն
http://civilnet.am/
http://www.citybugs.am/
http://www.datalex.am/
http://www.hinyerevan.com/
• Տեխնիկական կատարում
https://www.e-payments.am/hy/
http://4car.am/
http://www.360yerevan.am/
http://mynews.am/
• Բովանդակություն
http://www.accountant.am/
http://www.litopedia.org/
http://www.karabakhrecords.info/
http://www.surenmanvelyan.com
• Տարվա առաջընթաց
https://sas.am/
http://www.menu.am/
http://ankakhutyun.am/
http://mynews.am/
• Հասարակական ազդեցություն
https://www.facebook.com/groups/119537174725392
http://www.disabilityarmenia.am/
http://www.onearmenia.org/
http://www.facebook.com/araaslanyan
• Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար
https://itunes.apple.com/us/app/igov-am/id446132533?mt=8&ls=1
https://itunes.apple.com/am/app/ameriabank/id477687448?mt=8
http://itunes.apple.com/us/app/mynews-mobile/id523120246?ls=1&mt=8
https://itunes.apple.com/am/app/a1plus/id444951133?mt=8&ls=1
Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:
«ArmNetե ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:
ArmNet-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կայքի համար՝ ուղարկելով SMS 1041 կարճ համարին և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ): Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա:
Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը և խմբերը «Ժողովրդական ընտրությունե անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին: