Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 13.1% և 9.6%-ով
2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների`0.5%, գորգեղենի`0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների`0.8%, կոշկեղենի`1.1%, վառելիքի`1.2%, հագուստի և գործվածքի` 1.3%, տեքստիլեղենի`1.3%, դեղամիջոցների` 2.2% գնաճով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների`0.1%, կահույքի`0.2%, շինանյութերի` 0.2%, խոհանոցային սպասքի` 0.3%, անձնապիտո ապրանքների`0.3% գնաճ:
Գեղահարդարման և այգեգործական ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 0.5% և 0.4%-ով, իսկ լվացող միջոցների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Նույն աղբյուրի համաձայն՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.6% և 0.2% գնանկում: 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.1% և 9.6%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 11.6% և 6.8%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա