Հասարակություն 18:10 30/11/2012

ՀԱԿ-ը կոչ է անում միանալ և պահանջել շրջանառությունից հանել Էդիկ Մինասյանի դասագիրքը

Պատմաբան Էդիկ Մինասյանի դասագրքի շուրջ քննարկումները շարունակվում են, և Հայ Ազգային կոնգրեսը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մանսավորապես ասվում է.

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ Մարտի 1-ին վերաբերող հատվածը։

Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու և օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է Մարտի 1-ի և հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի, ինչը նրանք հրապարակեցին անմիջապես։ Դրանք շինծու, կեղծ մեղադրանքներ էին, այնքան, որ անհնար եղավ այդ հոդվածներով ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկի վրա գործ հարուցել, դատավճիռ կայացնել։

Ավելին՝ Հայ Ազգային Կոնգրեսի ջանքերով 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ հերքվեց Մարտի 1-ի իշխանական վարկածը, ինչն իր արտահայտությունը գտավ ինչպես ԵԽԽՎ բանաձևերում և միջազգային այլ փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներսում՝ դառնալով ողջ հանրության համոզմունքը։ Հենց այս հիմքի վրա է, որ կալանավորված ու դատապարտված 100-ից ավելի ընդդիմադիրներ ճանաչվեցին քաղբանտարկյալներ և ազատ արձակվեցին ոչ միայն հասարակական, այլև միջազգային ճնշումների շնորհիվ։

Դասագրքի հեղինակները, սակայն, աչք փակելով այս ամենի վրա, պատճենել են վաղուց ամբողջությամբ հերքված իշխանական վարկածը և այն ներկայացրել ուսանողին՝ որպես պատմական ճշմարտություն։ Ուստիև՝ նրանք իրավացիորեն մեղադրվում են պատմական փաստերն աղավաղելու, պատմությունը կեղծելու մեջ։ և քանի որ սույն դասագիրքը մինչև հրապարակվելը մի քանի խմբագրական «ֆիլտրեր» է անցել համալսարանում և նախարարությունում, կեղծարարության մեջ իրավացիորեն մեղադրվում են դասագրքի հիշյալ հատվածի շարադրող հեղինակից սկսած՝ մինչև ԵՊՀ ռեկտորը և կրթության ու գիտության նախարարը։

Ամոթալի այս կեղծիքի իրական հեղինակը գործող ռեժիմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որ նաև ԵՊՀ խորհրդի նախագահն է։ Մյուսները՝ շարադրանքի հեղինակից սկսած՝ մինչև նախարար, կեղծիքի իրականացման միջոցները, գործիքներն են։ Մի ռեժիմ, որը հիմնովին կեղծում է ընտրությունները, ապավինում կես միլիոնից ավելի կեղծ անձնագրերի, անցկացնում կեղծ մրցույթներ, հրապարակում կեղծ թվեր, իհարկե, պետք է շտապի կեղծել նաև պատմությունը։

Սա շատ մեծ գործնական նշանակություն ունի ռեժիմի համար, եթե նկատի ունենանք, որ Հայ ժողովրդի պատմությունը, որպես առարկա, դասավանդվում է բոլոր բուհերում։ Կեղծիքը կատարվել է հատկապես այն դասագրքում, որը հանձնարարվելու, որով քննություն են հանձնելու 16-18 տարեկան բոլոր նրանք, ովքեր բարձրագույն կրթություն են ստանալու որևէ մասնագիտությամբ՝ տարեկան ավելի քան 20.000 երիտասարդ։

Սա հանցագործություն է։ Սա անարգանք է մայր բուհին՝ Երևանի պետական համալսարանին։ Սա հանցանք է երիտասարդ սերնդի նկատմամբ։

Վերջին առնվազն 10 տարին, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, ընդհանրապես չպետք է մտնի պատմության դասագիրք. այն քաղաքականության ոլորտ է՝ իր սկսված ու դեռ չավարտված քաղաքական գործընթացներով։ Այնպես որ՝ ուրիշներին խնդիրը քաղաքականացնելու մեջ մեղադրողները, պատմության մեջ մտցնելով այդ շրջանը՝ իրենք են քաղաքականացրել դասագիրքը՝ այն դարձնելով հօգուտ իշխանության՝ քաղաքական պրոպագանդայի ձեռնարկ, որով կեղծիքը քարոզվելու, պարտադրվելու է տարեկան առնվազն 20.000 ուսանողի։ Սրանով Հայ ժողովրդի պատմություն դասավանդող դասախոսներին անարգ դեր է պարտադրվում. իրականությունը կեղծելով՝ քարոզել հօգուտ ռեժիմի զուտ քաղաքական այն հարցերում, որոնցում ինքը պարտվել է և ասելիք չունի այլևս։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին, առաջին հերթին՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը, մայր բուհի տարբեր տարիների շրջանավարտներին, մտավորականությանը՝ միանալ ամոթալի կեղծիքներով լեցուն խայտառակ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին»։

Էդիկ Մինասյանի աղմկահարույց դասագիրքն ազգագրագետը համարում է ոչ գիտական, իսկ Բախշյանն առաջարկում է բոյկոտել այն

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}