Մարտենս. Եվրոպական հարևաններ` Եվրոպական միության համար. երևանյան հռչակագիրն է փաստում
«Այն փաստը, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների այս գագաթաժողովին մասնկացում է նաև Եվրահանձնաժողովի նախագահը, ապացույց է, որ մենք լրջորեն ներգրավված ենք այս գործընթացում, քննարկում ենք և նախապատրաստում քաղաքական ներգործություն, և մենք ցանկանում ենք դա հաջաղություն դարձնել», - այսօր Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: Նա նշեց, որ Երևանի հռչակագրով փաստվում է, որ «Արևելյան գործընկերությունը ոչ թե պարզապես հարևաններ են, այլ՝ եվրոպական հարևաններ Եվրոպական միության համար»:
Նա շեշեց, որ Երևանյան հռչակագրի քննարկումների ժամանակ բոլոր մասնակիցները կարևորեցին, որ դրա հիմքում պետք է լինեն ժողովրդավարության հիմնարար արժեքները. արևելյան գործընկերությունը ենթադրում է երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ:
«Այս հռչակագրում մենք նաև շատ կարևոր օրակարգ սահմանեցինք Վիլնյուսի գագաթաժողովի համար: Այն կարևոր նշանակություն ունի նաև հակամարտություների կարգավորման համար», - ասաց Վ.Մարտենսը` կարևորելով, որ Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները շարժվեն ժողովրդավարության և համագործակցության ընտրված ճանապարհով:
Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ևս կարևորեց գործընկերության վեց երկրներում առողջ ժողովրդավարության, օրենքի գերակայության և սոցիալական հավասարության, մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքների պահպանումը: Նա նաև կոչ արեց այդ երկրներին` պահպանել իրենց հավակնությունները: «Մենք կարող ենք եվրոպական արժեհամակարգի վրա ավելի սերտ համագործակցություն ստեղծել», - եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները