Պատմությունը պետք է անկողմնակալ լինի...
«Չորս տարի առաջվա դեպքերը, որոնց հիշողությունները դեռ թարմ են ժողովրդի մոտ, պետք չէր մտցնել բուհական դասագիրք, այն էլ մեկ տեսակետով` իշխանությունների կողմից ներկայացվողով: Գուցե հենց ուսանողներն ու նրանց ծնողները եղել են մարտիմեկյան դեպքերի ականատեսները... անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը` անդրադառնալով Էդիկ Մինասյանի հեղինակած պատմության դասագրքին:
Նրա կարծիքով` այսօր կարելի էր ուղղակի ժամանակագրությամբ տալ մարտիմեկյան դեպքերի մասին, այլ ոչ տեսակետ արտահայտելու տեսքով: Իսկ բացի այդ ճիշտ չէ, երբ դրա ներառումը դասագրքերում արդարացնում են իբրև «մարդ է, իր կարծիքն է ասել», քանի որ դասագիրքը գերատեսչություններով է անցնում:
«Պատմությունը պետք է անկողմնակալ լինի և ներկայացվի փաստը` առանց մեկնաբանության: Նման բաները պետք է վերահսկվեն»,- իր հերթին երևույթին անդրադառնալով ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Հիշեցնենք, վերջին մեկ շաբաթում կրթական ոլորտում ամենաքննարկվող թեման պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած գիրքն է, որում ուսանողների համար ներկայացված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ պատմաբանի գնահատակններն ու եզրակացությունները:
Նախորդիվ` Էդիկ Մինասյանի աղմկահարույց դասագիրքն ազգագրագետը համարում է ոչ գիտական, իսկ Բախշյանն առաջարկում է բոյկոտել այն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա