Orange-ի շարժական խանութը սկսել է շրջայցը Հայաստանի մարզեր
Orange-ը հայտարարել է իր շարժական խանութի պաշտոնական մեկնարկի մասին: Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ, Orange-ի ծառայություններից օգտվելու համար, բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Orange-ի շարժական խանութը, ոչ թե փոքրիկ կրպակ է, այլ կազմակերպված է որպես լիարժեք խանութ, որտեղ այցելուներին կառաջարկվի Orange-ի ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև
ընկերության խանութներում ներկայացված հեռախոսների և համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ և այլն: Այստեղից հնարավոր կլինի գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, վերալիցքավորել հաշիվը և կատարել ամսական բաժանորդագրության վճարումները:
Orange-ի շարժական խանութում աշխատում են ընկերությունում երկար տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնք այցելուներին կտրամադրեն լիարժեք և պրոֆեսիոնալ խորհրդատվություն:
« Համարում ենք, որ սա մեր խանութներից մեկն է, միայն այն տարբերությամբ, որ այն թույլ է տալիս մեզ մոտ լինել մեր բաժանորդներին այն վայրերում, որտեղ նրանց դժվար է տեղաշարժվել, կամ այցելել մոտակա քաղաքի Orange-ի խանութը` մեր ծառայություններից օգտվելու համար»,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան գյուղից, իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին կայցելի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր:
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: