Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի նորակառույց շենք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բնակելի շենք և ծանոթացել նրա պայմաններին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը բնակարանաշինությունը համարել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ նշելով, որ այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, և այսուհետ էլ նման հարմարավետ բնակարաններ կկառուցվեն հանրապետության տարբեր բնակավայրերում:
Այնուհետև Նախագահն այցելել է «Սուր-Նարեկ» ՍՊԸ շինանյութերի արտադրամաս և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները