Թուրքիայի քաղաքացիներն առաջ Իրանի հեռուստատեսությունն էին նայում, Հայաստանի ռադիոն լսում
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հյուրընկալվել է «TRT» հեռուստաալիքի «45 +» հաղորդմանը և ի թիվս այլ խնդիրների խոսել նաև քրդական հարցի մասին: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հեռուստատեսությամբ արդեն եթեր են հեռարձակվում ամբողջությամբ քրդերեն լեզվով հաղորդումներ: Դա համարելով էական ձեռքբերում` Էրդողանի տեղակալն ասել է.
- 10 տարի առաջ, նման բան չկար: Երբ արդեն այդ հնարավորությունը ստեղծեցինք, մարդիկ գալիս, մեզ ասում էին. «Շնորհավորում ենք ձեզ իշխանության անցնելու կապակցությամբ: Առաջ մենք Իրանի հեռուստատեսությունն էինք նայում, Հայաստանի ռադիոեթերն էինք լսում: Իսկ հիմա արդեն մեր հեռուստատեսությունն ենք նայում, մեր ռադիոն ենք լսում»:
Արընչը նաև նշել է, որ իրենք այն իշխանություններն են, որոնց օրոք Թուրքիայի հանրակրթական դպրոցների ուսումնական պլանում կամընտրական հիմունքներով շաբաթական երկու օր հատկացվում է քրդերենին: