Պատգամավոր Մ. Բադեյանը ԵԺԿ նախագահի ելույթի ժամանակ շախմատ էր խաղում
Երեկ ԱԺ-ում՝ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելությսսն ժամանակ, երբ պատգամավորները և երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթները, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում։ Այս մասին գրում է «Առավոտը». «Նա, իհարկե, շարիկ չէր գլորում և ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում, զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով։ Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում։ Նա նիստերի դահլիճում շախմատ սկսել էր խաղալ դեռևս մինչև Մարտենսի ժամանելը։ Բայց նրա ժամանելուց հետո, անգամ ելույթների ժամանակ պարոն Բադեյանը չէր կարողանում կտրվել այդ խաղից»։