Հայաստանում մեկնարկում է էլեկտրոնային կառավարման զարգացման ԵՄ նոր ծրագիրը
Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ կմեկնարկի «Հայաստան – էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը: Այս նոր նախաձեռնությունը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և Հայաստանի քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի:
Այս մասին հայտնում են ծրագրի իրականացման գրասենյակից:
Ծրագրի շրջանակներում նաև կիրականացվի ազգային արխիվների թվայնացում, կստեղծվի վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, և կառավարության հետ կապ հաստատելու համար նոր էլեկտրոնային փոստի համակարգ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում հանրային ոլորտի բարեփոխումներին և ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր՝ դրական ազդեցություն թողնելով ժողովրդավական զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործունեության ապահովման ու հակակոռուպցիոն միջոցառումների վրա:
«Հայաստան – էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի ֆինանսավորման չափը կազմում է 1.3 միլիոն եվրո, իսկ տևողությունն է՝ 2 տարի: