IWPR. Ադրբեջանին բարկացրել է «Եթե բոլորը» ֆիլմի` օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում հայտնվելը
Ադրբեջանին բարկացրել է այն հանգամանքը, որ հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակի` օտար լեզվով լավագույն ֆիլմ անվանակարգում: Այս մասին տեղեկացնում է «Institute for War and Peace Reporting» (IWPR) պարբերականը:
Հայկական «Եթե բոլորը» ֆիլմում նկարագրվում է թե ինչպես է մարդկությունը հաղթահարում նախապաշարմունքները:
«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան, ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին»,-նշում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում