ԱՆ. Սիբիրախտով հոսպիտալացված հիվանդ չկա
Սիբիրախտ հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայումս հոսպիտալացված հիվանդ չկա: Բակային համայցերի արդյունքում Ծովինար և Կարճաղբյուր համայնքներում հայտնաբերվել է մեկական կասկածելի դեպք:
Նախարարությունից հիշեցնում են, որ այս ժամանակահատվածում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց հիվանդության 10 դեպք:
Panorama.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում կարանտինը երկարաձգվում է:
Մարզպետարանից տեղեկացել էինք, որ անասունների անկման նոր դեպքեր են արձանագրվել Մաքենիս և Ծովինար համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան