Հ. Պետրոսյանց. Խաղաղապահ ուժերի դերակատարությունը շատ կարևոր է
ՀՀ Խաղաղապահ զորքերի դերակատարության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:
-Ո՞րն է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հիմնական մեխը:
-Հայաստանի Հանրապետությունը արդեն երկար տարիներ է ինչ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և այդ համագործակցությունը կրում է բազմաշերը բնույթ: Այդ համագործակցության շրջանակներում բազմաթիվ հայ սպաներ ուսումնառություն են ացնում եվրոպական և ամերիկյան ռազմակրթական ուսումնական հաստատություններում, մասնակցում են միջազգային զորավարժությունների, որոնցից մի քանիսն էլ անցկացվել են Հայաստանում: Սակայն, համագործակցության հիմնական մեխը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը բազմազգ խաղաղապահ գործողություններին՝ Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում:
-Ի՞նչ է տալիս Հայաստանին խաղաղապահների՝ նման վտանգավոր կետերում գտնվելը:
-Ձեր հարցը առաջին հայացքից թվում են բավականին պարզ և դրանց պատասխաններն էլ թվում է թե պարզ պիտի լինեն: Բայց իրականում երևի թե պիտի հասկանանք, որ հենց այնպես ոչինչ չի արվում:
Որպեսզի ավելի լիակատար պատկերացում ունենք ուղղակի նայենք, թե ինչ վերաբերմունք ունեն մեր հարևան երկրները այս հարցի շուրջը: Վրաստանը և Ադրբեջանը ունեն անհամեմատ ավելի մեծ զորախմբավորում Աֆղանստանում, քան Հայաստանը: Եթե սա լիներ ինքնանպատակ, առանց հիմնավոր պատճառների, ապա համոզված եմ, որ կլիներ հակառակը: Գաղտնիք չէ, որ և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը ավելի հակված են դեպի արևմուտք`մասնավորապես ՆԱՏՕ: Հետևաբար Աֆղանստանում իրենց զորախմբերի մեծ ներկայացուցչություն ունենալով այս երկու երկրները ձգտում են իրենց համար ստեղծել այսպես ասած միջազգային իմիջ: Սրա մասին առանց թաքցնելու խոսում են նաև հենց իրենք: Հենց միայն այս հանգամանքը արդեն չափազանց կարևորում է Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ օպերացիային: Եվ հենց այստեղ է, որ մենք պետք է փորձենք հասկանալ, արդյո՞ք Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները պիտի մասնակցությունը անհրաժեշտ է: Այս հարցին ես կարող եմ տալ հստակ պատասխան: Ոչ միան անհրաժեշտություն է, այլ նաև պարտադիր է: Եթե մենք այսօր չենք ցանկանում հետ մնալ տարածաշրջանային մյուս երկրներից, մենք իրավունք չունենք նեղ մոտեցում ցուցադրելով`անտեսել միջազգային հանրության պահանջները, որոնք միգուցե գրված չեն թղթի վրա, սակայն, դրա արտահայտումը պարզ երևում է այդ երկրների հարցով ցանկացած քննարկման ժամանակ: Այստեղ ամենակարևոր գործոնը ըստ երևույթին հանդիսանում է այն, որ Հայաստանը մասնակցելով Աֆղանստանում խաղաղապահ օպերացիային, որոշակի հավասարակշռություն է ձեռք բերում միջազգային հարթության վրա, ցույց տալով, որ հանդիսնալով ՀԱՊԿ անդամ, ակտիվորեն մասնակցում է միջազգային հակաահաբեկչական պայքարին: Ինչու եմ ես անընդհատ շեշտում Աֆղանստանը և հակաահաբեկչական պայքարը, քանի որ բոլորս պիտի հասկանանք, որ Կոսովոյի խաղաղապահ օպերացիան միջազգային հակաահաբեկչական պայքարի մի մաս չի կազմումը: Ահա թե ինչու է այսօր Հայաստանի խաղաղապահների ներկայությունը Աֆղանստանում պարտադիր հանգամանք: Եվ պետության համար դրա կարևորության արտահայտումն էր նաև նոյեմբերի 25-29 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցով Աֆղանստան, որտեղ նա հանդիպեց հայ խաղաղապահների հետ, զորախմբավորման հրամանատարության հետ, այցելեց մի քանի ռազմաբազաններ:
-Ի՞նչ ռազմավարական խնդիրներ ենք լուծում Աֆղանստանում կամ մեկ այլ երկրում մեր խաղապահ ստորաբաժանումների ներկայությամբ
-Մասնակցում ենք միջազգային հակաահաբեկչական պայքարին, հավասրակշռում ենք արևմուտքի վերաբերմունքը մեր և մեր հարևանների նկատմամբ, և ինչու չէ, ավելի ենք բարձրացնում մեր իմիջը միջազգային հանրության շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները