Մեսիջներ` Ծառուկյանին
«Վերջին շրջանում ոստիկանության կայքում կարելի է հանդիպել տասնյակ տարիների վաղեմության հանցագործությունների բացահայտումների՝ սպանություններից մինչև գողության բացահայտում, ինչն ուղղակի զավեշտալի է։ Օրերս էլ գրվեց, որ հայրենի ոստիկանները 22 տարի անց գտել են «Մոսկվիչ» մակնիշի մի մեքենայի անվադողերի գողին։ Սակայն, պարզվում է՝ հնամենի հանցագործությունների բացահայտումները քաղաքական նպատակ ունեն,- գրում է «Հրապարակը»:- Դրանք, այսպես ասած, նախազգուշական մեսիջներ են՝ ուղղված ակտիվացած քաղաքական ուժերին։ Հասկացնում են, որ կարող են ջրի երես դուրս գալ վաղուց մոռացված քրգործեր։ Իսկ «Մոսկվիչի» պարագայում մեսիջն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, ով 90-ականներին մեքենաների պահեստամասերի ներկրմամբ է զբաղվել»: