«Մանչեսթեր Սիթին» Իսկոյի համար պատրաստ է վճարել 21 մլն եվրո
«Մանչեսթեր Սիթին», որը հետաքրքրված է «Մալագայի» կիսապաշտպան Իսկո Սուարեսի ծառայություններով, պատրաստ է վճարել այնքան, որքան պահանջում է իսպանական ակումբը` 21 մլն եվրո:
Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Իսկոն կմիանա Անգլիայի չեմպիոնին արդեն 2012-2013 թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում Իսկոն մասնակցել է 13 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա