«Lenta.ru». «Moody's»-ը նվազեցրել է «Եվրոպական կայունության մեխանիզմը»
«Moody's» միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է «Եվրոպական կայունության մեխանիզմի» (European Stability Mechanism,) վարկանիշը մեկ աստիճանով, այն է` Aaa-ից հասցելով Aa1-ի։
Այս մասին է հաղորդում «Lenta.ru» լրատվական գարծակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` « Agence France-Presse» լրատվական գործակալությունը նշել է, որ վարկանիշային կանխատեսումը բացասական է։
Գործակալությունը վարկանիշի իջեցումը պայմանավորված է եղել վստահության թուլացմամբ, այն է, որ ESM-ին աջակցող պետությունները կկատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները։
Բացի դա, Moody's -ը նվազեցրել է նաև Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդի (EFSF) վարկանիշը։ «ESM և EFSF» խոշորագույն հովանավորը Գերմանիան է։ Նրա վարկանիշը մնում է բարձր, իսկ երկրորդը` Ֆրանսիան է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա