Նորաստեղծ հանձնաժողովը կուսումնասիրի ԼՂՀ-ում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանձնաժողովում ընդգրկված են`
Արթուր Աղաբեկյան ԼՂՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Կարեն Միրզոյան ԼՂՀ արտաքին գործերի նախարար
Սերգեյ Շահվերդյան ԼՂՀ կառավարությանն առըթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ
Ռոբերտ Շաֆերյան ԼՂՀ կառավարությանն առըթեր
ԼՂՀ ոստիկանության պետ
Վիկտոր Քոչարյան ԼՂՀ կառավարությանն առըթեր
ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Լևոն Գրիգորյան ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի քարտուղար):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա