Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը. Սաֆարյանի հայտարարությունը
Երևանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ընտրությունների ավարտին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը:
Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչև ընտրութունը, մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:
Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաեւ քվեարկողների ցածր մասնակցություն:
Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը:
Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման եւ ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա