ԻԻՀ-ում ՀՀ դեսպան. Մենք ողջունում ենք իրանցի ներդրողների մուտքը Հայաստան
Իրանը Հայաստանի 7-րդ առևտրային գործընկերն է. Մենք ողջունում ենք իրանցի ներդրողների մուտքը Հայաստան:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ Քերմանշահ նահանգի գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Հայաստանի դեսպանը, խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին, մասնավորապես նշել է. «Երևանի և Թեհրանի հարաբերությունները մշտապես դրական են եղել, այդ պատճառով է, որ Իրանը Հայաստանի 7-րդ առևտրային գործընկերն է: Մեր երկրում շուրջ 500 իրանական առևտրային ընկերություններ են գործում: 2011թ. տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները աճել են՝ կազմելով 329 մլն. դոլար»:
Դեսպան Առաքելյանը իրանցի գործարարներին հրավիրել է այցելել Հայաստան՝ մոտիկից ծանոթանալու տեղի գործարար միջավայրին հետ: Դեսպանը միևնույն ժամանակ հավելել է, որ Հայաստանի կառավարությունը երկրում ներդրումներ կատարելը գրավիչ դարձնելու համար արտասահմանյան ներդրողների համար մաքսային և հարկային ոլորտներում որոշ հարկատեսակների համար արտոնություններ է սահմանել:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Իրանցի պաշտոնյա. Հայաստանը հարմար շուկա է Արևելյան Ազարբայջանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան