ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր. Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ
Իրանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն հավասար իրավունքներ:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Հայազգի պատգամավորը, անդրադառնալով Իրանի կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, մասնավորապես նշել է. «ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ կրոնական փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ: Մեջլիսում կրոնական փոքրամասնությունները ներկայացված են իրենց պատգամավորներով, որոնք մյուս պատգամավորների պես ունեն օրենսդրական հավասար իրավունքներ»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռաիսին, օրերս Մատենադարանում, «Երկու ազգ, երկու մշակույթ և երկու կրոն» խորագիրը կրող համաժողովի ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, մասնավորապես նշել էր. «Հայերն ու իրանցիները պատմության ընթացքում ապացուցել են, որ աստվածային երկու կրոնների՝ քրիստոնեության և իսլամի, հետևորդ երկու ժողովուրդները կատարյալ խաղաղության և հանգստության պայմաններում խաղաղ ապրել են միմյանց կողքին: Ներկայում ԻԻՀ Մեջլսում իրանահայերը ներկայացված են հյուսիսային իրանահայության (Թեհրան) և հարավային իրանահայության (Իսֆահան) երկու պատգամավորներով»: