Մարսելո. «Ես աշխարհի լավագույն ձախ պաշտպանն եմ»
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն ավելորդ համեստությամբ աչքի չի ընկնում:
2007 թ. «Արքայական ակումբ» տեղափոխվելուց հետո ժամանակի ընթացքում նա դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը: Այնուամենայնիվ, այժմ «Ռեալը» ստիպված է հանդես գալ առանց Մարսելոյի, քանի որ հոկտեմբերին պաշտպանը ոտքի վնասվածք էր ստացել, և խաղադաշտ կարող է վերադառնալ հունվարից ոչ շուտ:
«Կարծում եմ` ես աշխարհի լավագույն ձախ պաշտպանն եմ: Առաջին հերթին` ես շարունակում եմ հավատալ իմ ուժերին և աճել, որպես ֆուտբոլիստ: Բոլորն էլ գիտեն, որ իմ կուռքը Ռոբերտո Կառլոսն է, և անգամ հիմա անհանգստության զգացողություն եմ ունենում, երբ շփվում եմ նրա հետ»,- նշել է Մարսելոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա