![](https://panorama.am/news_images/211/630565_1/f55c5b7d993ed3_55c5b7d9942be.thumb.jpg)
Բուժման համար Մոսկվա տեղափոխված զինծառայողը մահացել է
Հայկական բանակի նախկին զինվորը, որը հիվանդության պատճառով ժամկետից շուտ զորացրվել էր և բուժվում էր Մոսկվայի Դմիտրի Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում, դեկտեմբերի 2-ի երեկոյան մահացել է:
Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին Արթուրի հարազատները:
Նրանք տեղեկացրին նաև, որ Արթուրին այսօր երեկոյան Մոսկվա-Երևան չվերթով կտեղափոխեն Հայաստան:
Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանը Նուբարաշենի զորամասում հիվանդացել էր սեպտեմբերի 27-ին, տեղափոխվել հիվանդանոց ինֆեկցիոն բաժանմունք` դեղնուկ ախտանիշով, որը արյան բնորոշ հիվանդությունների գունավորում է: Հարազատներն ավելի վաղ ասում էին, որ սկզբում երեխային ուշադություն չի դարձվել և հետո միայն երբ բարդություններ են առաջացել նոր տեղափոխվել է հիվանդանոց: Երևանյան բուժհիմնարկներում ասել էին, որ չեն կարող բուժել Արթուրի հիվանդությունը, և նա տեղափոխվեց Մոսկվա: Պաշտպանության նախարարությունը խոստացել էր փոխանցել զինծառայողի բուժման համար պահանջվող գումարը:
Նախորդող`
Պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ իր վրա է վերցրել Մոսկվայում զինծառայողի բուժման ծախսերը
«Ուրիշ ճար չկա». Ծանր հիվանդ զինվորի հուսահատ հայրը մեկնում է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
![Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում](https://panorama.am/video_images/19/54165_1/f673396101549e_67339610154e1_thumb.thumb.png)
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում