Իրավունք 13:50 04/12/2012

Տղաների մազերը խուզած Իջևանի զորամասի հրամանատարի գործով դատարանը նախաքննական մարմնի գործողություններում խախտումներ է գտել

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմնի գործողություններում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը «էական» խախտումներ է գտել և որոշել է ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի ուշադրությունը հրավիրել դրանց վրա: 

Նախ գործի մասին` զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանը կալանավորված է 2011-ի հունվարի 10-ից, և զինդատախազությունը նրան մեղադրում էր քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Դեռևս 2010-ի դեկտեմբերի 31-ին, գիշերը դժբախտ դեպք էր գրանցվել Իջևանի զորամասում. Իջևանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ, 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը`գանգուղեղային ծանր տրավմա ախտորոշմամբ և 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք ախտորոշմամբ: Տարոն Ենգիբարյանը սակայն, հիվանդանոցում մահացել էր:

Ամեն ինչ սկսվել էր այն ժամանակ, երբ զորամասի շարքային Գրիգոր Ադամյանին դեղորայք փոխանցելու նպատակով զորամաս են այցելում Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչներ Աշոտ Ուլիխանյանը, Տարոն Ենգիբարյանը, Հրայր Ադամյանը և Մխիթար Ադամյանը: Նախարարի հրամանով, այդ օրն արգելված է եղել այլ քաղաքացիների մուտքը զորամասի տարածք: Ըստ քրեական գործի նյութերի, հրամանատար Սերգեյ Կարապետյանը զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքում, խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներով զուգորդված, չնչին առիթով, վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել նրանց հետ:

Դատարանը հաստատված է համարել այն, որ ծեծկռտուքն սկսվել է Աշոտ Ուլիխանյանի և Կարապետյանի միջև, և գործով տուժող ճանաչված Ուլիխանյանը սկսել է ծեծի ենթարկել ընկած հրամանատարին` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր, այդ թվում` դեմքի շրջանում: Աշոտ Ուլիխանյանի երեք ընկերները` գործով տուժողներ Տարոն Ենգիբարյանը, Հրայր և Մխիթար Ադամյանները, որոնք նրա հետ գնացել էին զորամաս, և հավաքված զինծառայողները, նրան հեռացրել են, իսկ հրամանատարին օգնել վեր կենալ: Այնուհետև չորս երիտասարդները վազել են դեպի իրենց ավտոմեքենան: Սակայն նրանց փախուստը կանխելու նպատակով Ս. Կարապետյանն իր ծառայողական ավտոմեքենայից վերցրել է «ԱԿՍ-74 Ու» տեսակի ինքնաձիգը, կրակոցներ է արձակել օդ, ապա` դիպուկահար կրակոցներ ավտոմեքենայի ուղղությամբ: Տղաներն իջել են մեքենայից և փոխգնդապետ Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ տեղափոխվել են գնդապետ Կարապետյանի աշխատասենյակ:

Այստեղ Սերգեյ Կարապետյանը, «չարաշահելով իր պաշտոնեական դիրքը և թույլ տալով իշխանազանցություն, ելնելով անձնական այլ շահագրգռվածությունից, այն է`զորամասի սպաների, զինծառայողների և այլ անձանց մոտ տվյալ քաղաքացիների նկատմամբ իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված», մեկուկես ժամ պատի տակ կանգնած պահել է Ա. Ուլիխանյանին, Տ. Ենգիբարյանին, Հ. Ադամյանին ու Մ. Ադամյանին, ծեծի է ենթարկել և ցավ պատճառել, նվաստացնելու նպատակով ձեռքի մկրատով տեղ-տեղ կտրատել նրանց գլխի մազերը` ներկա գտնվող անձանց հայտնելով, որ պետք է նրանց մազերը խուզի, հետո բաց թողնի, որպեսզի հաջորդ օրը գյուղում չպարծենան, որ գնացել են զորամաս ու ծեծել հրամանատարին:

Այնուհետև հրամանատարը ալկոհոլի ազդեցության տակ անհավասարակշիռ վարք է դրսևորել, ինչի հետևանքով ինքնձիգից կրակոց է արձակվել աշխատասենյակում: Տղաները մեկ ժամից ավել մնալով սենյակում և վախենալով, որ հետևանքները ծանր կլինեն փախել են աշխատասենյակի պատշգամբ և շուրջ յոթ մետր բարձրություն ունեցող պատշգամբից ցատկել են ներքև, ինչի հետևանքով Աշոտ Ուլիխանյանն ստացել է ոտքի կոտրվածք, իսկ Տարոն Ենգիբարյանը, գլխի հատվածով վայր ընկնելով սալահատակին, կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, 2011-ի հունվարի 10-ին մահացել է:

Կարապետյանից բացի, այս գործով մեղադրյալներ են նաև 3-րդ գումարտակի հրամանատար Հրանտ Դալլաքյանը, հրամանատարի տեղակալ Եղիա Գրիգորյանը, որոնք առանց պարզելու ինչ է կատարվել, ծեծի են ենթարկել տղաներին: Եղիա Գրիգորյանը, սակայն, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել` նրա նկատմամբ կիրառվել է համաներում:

Կատարած հանցանքի համար Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն), ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը), ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը), ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խոշտանգումը), ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (սպանության փորձ), իսկ Հրանտ Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը):

Սակայն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի համաձայնում զինդատախազության մեղադրանքների հետ, և Սերգեյ Կարապետյանն արդարացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 131 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքներում: Նա մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվ ազատազրկման` 6 տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվարկվում է 2011-ի հունվարի 10-ից:

Հրանտ Դալլաքյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Սակայն նրա նկատմամբ կիրառվում է համաներում և նա ազատվում է պատժի կրումից:

Դատավոր Զոյա Զաքիյանը նաև լրացուցիչ որոշում է կայացրել: Այդ որոշման համաձայն քրեական վարույթն իրականացնող մարմինը էականորեն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Այսինքն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ հրամանատար Սերգեյ Կարապետյանն էլ իր հերթին ծեծի է ենթարկվել Աշոտ Ուլիխանյանի կողմից, ինչ դատարանում հաստատվել է Կարապետյանի տված ցուցմունքներից և դատաբժշկական եզրակացության արդյունքներից:

Բայց դատարանը նաև որոշել է, որ Աշոտ Ուլիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ վերջինը առաջինը չի սկսել և ծեծի դիմել է պաշտպանական նկատառումներից ելնելով: Քրեական վարույթ իրականացնող մարմինը, ըստ դատարանի որոշման, անտեսել է նաև այն հանգամանքը, որ հրամանատար Կարապետյանը մոտենալով Ուլիխանյանին և նրանց գործողությունների մասին պարզաբանումներ ստանալով, կատարել է իր ծառայողական պարտականությունները:

Դատավոր Զոյա Զաքիյանը գտել է, որ քրեական վարույթ իրականացնող մարմինը անտեսելով դա, պատշաճ և օբյեկտիվ քրեաիրավական գնահատական չի տվել Ա. Ուլիխանյանի արարքին: Միաժամանակ, նախաքննության ընթացքում տեղ են գտել էական խախտումներ առ այն, որ չեն ձեռնարկվել Հայաստանի օրենսդրությամբ անհրաժեշտ բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, չեն պարզվել ինչպես Ս. Կարապետյանի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրան արդարացնող բոլոր հանգամանքները: Ահա հենց այս խախտումների վրա էլ դատարանը հրավիրել է զինդատախազի ու ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի ուշադրությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}