Կառավարությունը փող չի տվել Հանրապետականին, բայց հույս է տվել
ԱԺ Հանրապետական խմբակցությունը կառավարությունից նեղանալու մեծ տեղ ունի, բայց չի նեղանում: «Որովհետև մեր առաջարկությունների գերակշիռ մասը չի ընդունել կառավարությունը», -այսօր 2013 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը` հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա դժգոհեց, որ Կառավարությունը չի բավարարել իրենց պահանջը Ազգային ժողովի ներկայացուցչական ծախսերն ավելացնելու համար: «Մեր խմբակցության առաջարկն էր, որ ներկայացուցչական ծախսեր տան խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ, մենք չենք կարողանում պատվիրակներ հրավիրել: Մենք խնդիր ունենք, որ խորհրդարանի աշխատանքը ավելի լավ մատուցվի», -հավելեց Սահակյանը:
Կառավարությունը Հանրապետականի առաջարկությունները չի ընդունել, բայց փոխարենը հույս է տվել: «Կառավարության պատասխաններում մենք տարբեր հարցերի վերաբերյալ մենք հույս ստացանք, որ մեր առաջարկները կընդունվեն: Մենք պայքարելու ենք, որ այդ գումարները ստանանք», -նկատեց Գալուստ Սահակյանը` նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա