Կփոխհատուցվեն սիրիահայ ուսանողների ուման վարձերը
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 29-ին որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացվում 100 միլիոն դրամ` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրն իրականացնելու համար։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, հատկացված 100 միլիոն դրամից 60 միլիոն դրամը կտրվի ՀՀ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի համար, իսկ 40 միլիոն դրամը՝ սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար։
Ուսանողները, դիմելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և համապատասխանելով որոշակի չափանիշներին, մրցութային կարգով կստանան ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրի իրականացումը նպաստում է կրթության մատչելիությանը, արժևորում է կրթված լինելու գաղափարը, ինչը դրական ազդեցություն է ունենում երիտասարդ սերնդի ապագան կերտելու հարցում:
Ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է արդեն 3-րդ տարին։ 2011-ին նման աջակցություն է ստացել 600 ուսանող, 2012-ին՝ 750։ 2012 թ.-ին կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել էր հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանող, այդ թվում՝ շուրջ 100-ն առաջին, 1700-ը՝ երկրորդ կուրսերից: Համեմատության համար ասենք, որ 2011թ. կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել էր 800 ուսանող։
Առաջիկայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ ուսանողների համար կհայտարարի մրցույթին մասնակցելու կարգը։ Սիրիահայ ուսանողներն ուսման վարձի աջակցությունը կստանան երկու շաբաթից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան