ՀԱԿ-ում ոչ միանշանակ է ընդունվել ՀԱԿ-ՀՀԿ խմբակցությունների համաձայնությունը
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀԱԿ-ի մոտ կանգնած աղբյուրների` բավականին ոչ միանշանակ է ընդունվել ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների համաձայնությունը Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծումը նախագահական ընտրություններից հետո հետաձգելու վերաբերյալ: Նախ Մարտի 1-ի զոհերի հարազատները ուզածիդ պես թքել-մրել են Լևոն Զուրաբյանին, դրան էլ գումարվել է ՀԱԿ երիտասարդության բուռն դժգոհությունը, և անգամ մեղադրանքներ են հնչել, որ տեղի է ունեցել տգեղ գործարք` ԲՀԿ-ին «Մարտի 1-ի» համար պատասխանատվությունից մաքրելու նպատակով»: