Բոլորը լռում են, իսկ Ծառուկյանը շարունակում է խաղալ
«Ժողովուրդն» անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ Բելգիա մեկնելու փաստին ու գրել. «Ծառուկյանի խոսնակը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որևէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որևէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես ևս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել և Ս.Սարգսյանին, և Ռ.Քոչարյանին, և Լ.Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ»: