Մատաղիսի գործով մեղադրող կողմը փոխել է մեղադրանքը
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դեկտեմբերի 4-ին, շարունակվել է Մատաղիսի գործով դատական նիստը և մեղադրող կողմը հայտարարել է, որ որոշվել է փոփոխել ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի մեղադրանքները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, որոշումներում նշվել է, որ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալները կատարել են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հացնելը) 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով հանցագործություն:
Ըստ որոշումների՝ ամբաստանյալները, դիտավորությամբ տուժողներին մարմնական վնասվածքներ հասցնելով, գիտակցել են, որ կատարում են գործողություններ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են, նախատեսել են տուժողների առողջության ծանր վնաս հասցնելու հնարավորությունը և գիտակցաբար թույլ են տվել նման վնասի առաջացումը, սակայն տուժողների մահվան վրա հասնելը չի մտել ամբաստանյալների դիտավորության մեջ, և նրանց գործողությունները անզգուշությամբ են առաջացրել Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի մահը:
Ամբաստանյալները չեն ընդունել մեղադրանքը՝ հայտնելով, որ ըստ էության փոխվել են միայն հոդվածները:
Այնուհետև մեղադրողները ներկայացրել են մեղադրական ճառը, որը հիմնված է եղել խոշտանգումների հետևանքով տված Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա: Մեղադրող կողմը միջնորդել է Ռազմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել յոթ, իսկ Մուսա Սոբյանին և Արայիկ Զալյանին ութ տարի ազատազրկման:
Տուժողի իրավահաջորդ Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը և ամբաստանյանների պաշտպան Հայկ Ալումյանը ժամանակ են խնդրել՝ մեղադրողի ճառին ծանոթանալու և իրենց ճառերը պատրաստելու համար:
Դատարանը նիստը հետաձգել է և նշանակել դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, որի ընթացքում պաշտոնական ճառով հանդես կգան տուժողների իրավահաջորդները:
«Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը հիշում է` ինչպես Ջհանգիրյանը փախավ դատարանի դահլիճից
...Երբ իրավապահ մարմինները մնացել են մի կնոջ հույսին. «Մատաղիսի գործ»
«Մատաղիսի գործով» դատախազությունը զբաղված է ստվերային գործունեությամբ. Հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան