Վարչապետը լսեց Բագրատյանի հորդորը և խոստացավ կատարել այն
«Էս ճանապարհը որ դուք տանում եք, լույսը թունելի վերջում չի երևում», -այսօր Ազգային ժողովում Բյուջե 2013-ի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը, հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Նա իր խոսքում, անդրադառնալով բյուջեի նախագծին, ասաց, որ Սահմանադրության խախտում է, երբ նախագծում ներառված չէ բյուջեի եկամուտների մասը ու նկատեց, որ կառավարությունը պարտավոր էր այդ մասին տեղեկություն տրամադրել:
Ավելի ուշ, երբ արդեն եզրափակիչ ելույթի հերթը վարչապետ Տիգրան Սարգսյանինն էր, նա արձագանքելով Բագրատյանի ելույթին, խոստացավ, որ մյուս անգամ եկամուտների մասը կներկայացնեն ավելի մանրակրկիտ: «Թաքցնելու բան չունենք ձեզանից: Չի կարելի թույլ տալ միջոցների փոշիացում: Մենք շահագրգռված ենք, որ մինչև վերջին լուման, վերջին գումարները բյուջեում ծախսվեն ըստ նպատակի», -արձագանքելով Բագրատյանին իր ելույթում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հրանտ Բագրատյանը սակայն, ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս բյուջեի նախագծին: «Մենք չենք կարող ընդունել այս բյուջեն: Մեծ խնդիրներ կան այս բյուջեում, մենք պետք է հետ տանք դա, որ կառավարությունը մտածի, փոփոխի, նոր տարբերակ ներկայացնի», -հայտարարեց Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա