Հանրապետական միասնություն` ՀԱԿ-ում
«168 ժամը» գրում է, որ երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում բավական լարված իրավիճակ է եղել: Խմբակցության սենյակից բղավոցներ և վիճաբանության տպավորություն թողնող արտահայտություններ են հնչել: Այդ պահին խմբակցությունում քննարկվում էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի որոշումը` համաձայնել ՀՀԿ առաջարկությանը և Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցին անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո: Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել այս գործարքի կայացմանը: