«The Wall Street Journal». Հայաստանում շախմատը արքայական զբաղմունք է համարվում
Հայաստանում շախմատը արքայական ու սիրված զբաղմունք է համարվում: Գրում է. «The Wall Street Journal»-ը:
«Լրագրողները գնում են Տիգրան Պետրոսյանի տուն: Նրա երկրպագուները ջանում են ստանալ նրա ստորագրությունը: Նրա նկարը հայտնվում է ամսագրերի առաջին էջերում: 28-ամյա տղան ոչ մարզիկ է, ոչ էլ ֆիլմի աստղ: Նա շախմատի գրոսմայստեր է: Այս շախմատի սիրահար պետությունում, նա շախմատի ասպարեզում արքա է դարձել: Պետրոսյանի հայրը նրան անվանել է Տիգրան նախկին շախմատի գրոսմայստերի անունով:
2011թ.սեպտեմբերին ՀՀ կառավարությունը շախմատը դպրոցներում պարտադիր դասավանդելու վերաբերյալ օրենք ընդունեց: Պետությունը վճարում է երեխաների համար օտարերկրյա առաջնություններում հանդես գալու համար, իսկ գրոսմայստերներին աշխատավարձ է տալիս»,-գրում է պարբերականը:
«Ավելի քան կես դար է, որ Հայաստանն այս խաղի հանդեպ սեր է տածում: 1963թ մայիսի 20-նն էր, երբ 33-ամյա Տիգրան Պետրոսյանը, (ոչ մի ազգակցական կապ չկա ներկա Տիգրան Պետրոսյանի հետ), Բոտվիննիկին հաղթեց և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նրան անվանում էին «Երկաթե Տիգրան» իր անթափանց պաշտպանության համար, Պետրոսյանի հաղթանակը նրան դարձրեց ազգային հերոս: Նրա պատվին հազարավոր ընտանիքներ իրենց երեխաներին կոչեցին Տիգրան: Ներկայումս այս երկրում երիտասարդների մոտ շախմատի հանդեպ տենդ է սկսվել»,- գրում է «The Wall Street Journal»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան