Լ.Զուրաբյան. ՀԱԿ-ը չի քննարկել Հրանտ Բագրատյանի թեկնածության հարցը
«Բացարձակապես ոչ մի նման քննարկում Կոնգրեսում չի եղել և բոլորն էլ հասկանում են, որ նման քննարկումներ անելը դեռ վաղ է: Մենք չպետք է քննարկման ելակետում ունենանք բանակցությունների տապալումը: Այնպես որ, նմանատիպ հարցերին կանդրադառնանք, երբ դրանք կավարտվեն»,- լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկությունները, թե Կոնգրեսը քննարկել է` եթե միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ բանակցությունները տապալվեն ՀԱԿ-ը հանդես կգա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով և որ դա կլինի Հրանտ Բագրատյանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղելավար Լևոն Զուրաբյանը:
Նա նաև նշեց, որ կոնկրետ ժամկետներ այս պահին չի կարող հնչեցնել, թե երբ կավարտվեն բանակցությունները և հորդորեց չշտապել` ամեն ինչ կասվի ժամանակին:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ժամանակին ՀԱԿ-ը քննադատում էր ԲՀԿ-ին, իսկ այսօր նրա հետ բանակցում է և որքանով է դա բարոյական, Լ.Զուրաբյանը նշեց, որ ամեն ինչ նորմալ է և զարմանալ պետք չէ. «Այո, երբ ԲՀԿ-ն մաս էր կազմում իշխանական ռեժիմի, մենք քննադատում էինք ԲՀԿ-ին: Բայց այսօր, երբ ԲՀԿ-ն նույնպես քննադատում է ռեժիմին, մենք փոխել ենք մեր քաղաքականությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան