Համագումարում ՀՀՇ-ն կհստակեցնի նաև նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը
«Ընտրություններ, բանաձևի ընդունում, քաղաքական քննարկում. Մեր հերթական համագումարն է` սովորական օրակարգով», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի օրակարգի մասին, ասաց ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, եթե մինչև այդ առաջադրվեն նախագահի թեկնածուներ համագումարի ժամանակ կքննարկվի նաև նախագահական ընտրություններին ՀՀՇ-ի մասնակցության ձևը: «Մինչև համագումարը, կարծում եմ, թեկնածուի առումով նաև ՀԱԿ-ում հստակություն կլինի և մենք համագումարի ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը: Այն քաղաքական խորհրդակցությունները, այն ուսումնասիրությունները, որ հիմա գնում են, հուսամ, մինչև այդ ժամանակ ավարտված կլինեն», -ասաց Արամ Մանուկյանը` միևնույն ժամանակ նկատելով, որ այս պահին ՀԱԿ-ում թեկնածուի առաջադրման խնդիր հստակեցված չէ: