Ադրբեջանն իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչությունների մասնակից է. Գնահատական Իրանից
Ադրբեջանը ևս իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչությունների մասնակից է:
Այդ մասին նշված է իրանական «շաֆաֆ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի դատարաններից մեկում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում կրոնական գործունեությամբ զբաղվող 4 անձ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցելու մեղադրանքով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ վերոնշյալ անձինք Իրանում ռազմական պատրաստություն անցնելուց հետո նպատակ են ունեցել 2012թ. մայիսին Բաքվում կայացած «Եվրատեսիլի» օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով այս գործին, մասնավորապես նշում է. «Իրանը բազմիզս է Ադրբեջանի Հանրապետությանը մեղադրել հակաիրանական գործունեություն ծավալող ահաբեկչական խմբավորումներին հյուրընկալելու համար: Ադրբեջանը համագործակցել է իրանցի գիտնականների նկատմամբ ահաբեկչություն կատարած անձանց հետ»:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ այդ երկրում կտեղակայվեն հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման շուրջ 2000 անդամ, որոնք Ադրբեջանում ռազմական պատրաստվածության դասընթացներ (հետախուզական և ահաբեկչական գործողություններ) անցնելուց հետո հարկ եղած դեպքում պետք է անցնեն իրանական տարածք:
«Հարց է ծագում, Իրանի տարածքում շուրջ 16 հազար մարդու նկատմամբ ահաբեկչություն իրականացրած «Մոնաֆեղին» խմբավորումն ինպե՞ս է հաստատվում Ադրբեջանում: Արդյո ՞ք պետք է հավատալ ադրբեջանցի դիվանագետների հերքումներին»,-նշել էր «ՄԵՀՐ»-ի մեկնաբանը:
Հավելենք, նաև, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ վերջերս Իրանի իսամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի՝ քաղաքական հարցերով տեղակալ, գեներալ Ալի Աշրաֆ Նուրին հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների և արևմտյան հետախուզության կենտրոնի:
Իսկ ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. «Ինչու՞ է Ադրբեջանը հովանավորում ահաբեկիչներին»
Իրանական կայք. Ադրբեջանը Սիրիայի ահաբեկիչներին կես միլիոն եվրո օգնություն է հատկացրել
Իրանական կայք. Ադրբեջանը Կովկասի հակաիրանական դավադրությունների սատանայական կենտրոնն է
Ադրբեջանցի փորձագետ. Բաքվում հաստատված «Մոնաֆեղին» ահաբեկչական կառույցը գործում է Ադրբեջանի ուժային կառույցների համաձայնությամբ
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել հակաիրանական խմբավորումների հետ. Իրանի Մեջլիսի արձագանքը