Բյուջեն ընդունեցին. ԱԺ միջանցքներում «տոն էր ցնծության»
Ազգային Ժողովի այսօրվա նիստի մեկնարկը ազդարարեց 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քվեարկությունը, որը քաղաքական մեծամասնության համար բարեհաջող ավարտվեց` ձայների 71 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ Ազգային Ժողովն ընդունեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Նշենք, որ նախքան հարցը կդրվեր քվեարկության ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, հիշեցնելով, որ ԲՀԿ խմբակցության անդամների մեծ մասը գտնվում է գործուղման մեջ կրկնեց `«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները, ելնելով այն հանգամանքից, որ ներկայացված բյուջեն ունակ չէ փոխելու մարդկանց ապրելակերպը, դեմ են քվեարկելու նախագծին:
Ուշագրավը, սակայն արձանագրվեց քվեարկությունից հետո, երբ կառավարության անդամները թեթևության հոգոցներով, թե վերջապես նախագիծն ընդունվեց, դուրս եկան նիստերի դահլիճից ու բուռն շնորհավորանքներով դիմում էին իրար ու նաև ՀՀԿ-ական պատգամավորներին: Նրանցից մի քանիսը ուշացումով էին եկել խորհրդարան ու նիստերի դահլիճի ճանապարհին գործընկերների «ցնծությունից» տեղեկացան, որ բյուջեն հաստատվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները