ՀԱԿ-ի որոշումը Ծառուկյանին սատարելու մասին կարող է ֆորսմաժորային իրավիճակ առաջացնել
«Հրապարակը» գրել է, որ ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան թերթը տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վահագն Հայոցյանը խուսափողաբար պատասխանել է, որ համագումարի օրակարգը դեռ ձևավորված չէ:
«Հիշեցնենք, որ ՀՀՇ շարքերում, ինչպես և ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը` ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում»,- գրում է թերթը: