ՀՀԿ-ական պատգամավորի բիզնեսն արտագաղթում է Իտալիա
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում և հաճախ Իտալիա է մեկնում:
Թերթի տեղեկություններով`Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ: Ըստ թերթի` նրա քրոջն է պատկանում «Lacoste» ֆիրմային խանութը:
Թերթին չի հաջողվել տեղեկությունը ճշտել Համբարձումյանից: «Այս փաստը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եվ այդ «ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը»,- գրում է թերթը: